Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է, որպեսզի ՌԴ և ՀՀ միջև երկաթուղու վերականգնման ճանապարհային քարտեզն իրագործվի. Զախարովա

Ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է, որպեսզի ՌԴ և ՀՀ միջև երկաթուղու վերականգնման ճանապարհային քարտեզն իրագործվի. Զախարովա
Քաղաքականություն
18:58, 28 июнь 2023
Իր ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը:

«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ իրագործելու նախանշված մեծածավալ ճանապարհային քարտեզը։ Այս ճանապարհային քարտեզը, եթե կարելի է այսպես ասել, ներառում է և՛ պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթերը, և՛ մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո գործող համապատասխան հանձնաժողովները։ Իմ կարծիքով՝ ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ամենն իրագործվի»,- ասել է Զախարովան։