Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն թոշակի անցնի». Զախարովա

«Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն թոշակի անցնի». Զախարովա
Միջազգային
15:06, 06 апрель 2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի՝ թոշակի անցնելու ժամանակն է: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է, որ աշխարհն ավելի վտանգավոր դառնա։

«Ընդհանուր առմամբ, կարելի է վստահաբար պնդել, որ անվտանգությունն ու ՆԱՏՕ-ն անհամատեղելի բաներ են։ Այս առումով միայն մեկ
եզրակացություն է ծագում. ժամանակն է, որ 74 տարեկան Հյուսիսատլանտյան դաշինքը թոշակի անցնի»,- ասել է Զախարովան։