Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելում Հայաստանը ստացել է այն, ինչի համար մեկնել էր հանդիպմանը

Բրյուսելում Հայաստանը ստացել է այն, ինչի համար մեկնել էր հանդիպմանը
Հայաստան
11:39, 08 апрель 2024
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

Բրյուսելում Հայաստանը ստացել է այն, ինչի համար մեկնել էր հանդիպմանը։

Տարատեսակ քարոզիչների ու սազանդարների միջոցով փորձ է արվում հնարավորինս արժեզրկել ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումը։ Նույն շրջանակները  մինչ հանդիպումը տարատեսակ կեղծ լուրեր էին տարածում սպասվող միլիարդների ու  ռազմական աջակցության մասին, որպեսզի հանդիպումից հետո փորձեն հիասթափություն առաջացնել հանրության մոտ։ Հայաստանի դեմ տարվող  հիբրիդային պատերազմի  շրջանակում փորձ է արվում հասարակությանը հուսահատություն ներշնչել՝ համոզելու համար, որ ի զորու չենք որպես պետություն  գոյատևելու ու պետք է անպայման ծայրագավառ լինել։

Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմում մեր հաղթաթուղթը ժողովրդավարությունն է։

Բրյուսելի հանդիպումը ևս մեկ ու շատ կարևոր քայլ էր դեպի ինքնիշխանության հաստատում ու քաղաքակիրթ աշխարհի հետ համագործակցության խորացում։