Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ

ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ
Հայաստան
17:00, 08 апрель 2024
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն այսօր հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Այս մասին Բուրիչը X-ում գրառում է արել՝ տեղեկացնելով. «Շատ ուրախ եմ Երևանում այսօր հանդիպել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ»։

Նշենք, որ ավելի վաղ Բուրիչն այսօր հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։