Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը

Փոխնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Հայաստան
17:29, 12 апрель 2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ 

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը։

Պատվիրակության ներկայացուցիչները հետարքրքրություն են ցուցաբերել նաև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու շուրջ։ Քննարկվել են չվերթերի հաճախականության ավելացման հարցերը, ինչպես նաև երկու երկրների տարբեր քաղաքների միջև հաղորդակցության հարցեր։ Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ժամանակ ավելի առարկայական քննարկել երկուստեք հետաքրքրության հարցերը։