Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանազատման գործընթացը կենթադրի անվտանգային ռիսկերի նվազեցում. Ալխաս Ղազարյան

Սահմանազատման գործընթացը կենթադրի անվտանգային ռիսկերի նվազեցում. Ալխաս Ղազարյան
Հայաստան
22:13, 19 апрель 2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը գրել է. 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացը` հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն իր հերթին կենթադրի սահմանազատման և անվտանգային ռիսկերի նվազեցում` առաջին անգամ Ադրբեջանի հետ ունենալով սահմանազատված սահման` որպես պատմական իրողություն։

Այդուհանդերձ, Հայաստանը կստանա գործուն հարթակ և  հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ եւ լեգիտիմ ընթացքով  և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները»։