Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմի հերոսները հետմահու պարգևատրվեցին Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով

44-օրյա պատերազմի հերոսները հետմահու պարգևատրվեցին Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով
Հայաստան
14:42, 21 сентябрь 2021
Այսօր՝ Անկախության 30-ամյակին, ՀՀ նախագահի նստավայրում ներկայացվեցին նաև ՀՀ նախագահի հրամանագրերը՝ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու, պատվավոր կոչումներ, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչում շնորհելու մասին։ 

5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում։ Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվեցին՝ զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանը, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վալենտին Բուռնուսուդյանը, զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Սահակյանը, զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Արման Մխիթարյանը, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար՝ ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի, զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանը։ 

Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվեցին զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, մայոր Էդգար Մաթևոսյանը, զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող Գևորգ Ասատրյանը։