Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկու հրամանատար գնդապետների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, կասեցվել է պարտականությունների կատարումը. ՀՀ ՊՆ

Երկու հրամանատար գնդապետների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, կասեցվել է պարտականությունների կատարումը. ՀՀ ՊՆ
Հայաստան
23:20, 08 июнь 2021
ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը. այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: