Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպասվող հասարակական կարգի խախտման դեպքերի ողջ քաղաքական պատասխանատվությունը կրում են հավաքների կազմակերպիչները․ Արթուր Հովհաննիսյան

Սպասվող հասարակական կարգի խախտման դեպքերի ողջ քաղաքական պատասխանատվությունը կրում են հավաքների կազմակերպիչները․ Արթուր Հովհաննիսյան
Հայաստան
14:55, 03 март 2021
ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը գրում է․

«Ոստիկանությունը տեղեկացնում է, որ տվյալներ են ստացել մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր  սադրանքների մասին։

 Բաղրամյան պողոտայում հավաքներին մասնակցող հայրենակիցներ, պետք է հստակ արձանագրել, որ անկախ քաղաքական և այլ հայացքներից  անթույլատրելի է որևէ գործողություն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից և օրենքներից։

Եւս մեկ անգամ պետք է ընդգծել, որ «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հավաքների ընթացքում հնչող բռնության կոչերի, ատելության խոսքի կամ արդեն արձանագրված և, ըստ ոստիկանության տեղեկությունների, սպասվող հասարակական կարգի խախտման դեպքերի ողջ քաղաքական պատասխանատվությունը կրում են հավաքների կազմակերպիչները»։