Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասնակցել եմ Արցախյան 44֊օրյա պատերազմում հերոսացած մեր 14 նահատակ եղբայրների հիշատակին նվիրված խաչքարի բացմանը․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աբովյան քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 10 դպրոցում, որի շրջանավարտն եմ նաև ես, մասնակցել եմ դպրոցի շրջանավարտներ, Արցախյան 44 ֊օրյա պատերազմում հերոսացած մեր 14 նահատակ եղբայրների հիշատակին նվիրված խաչքարի բացման, օրհնության և ոգեկոչման արարողությանը։ 

Խոնարհումս և հարգանքիս հավաստիքը  կյանքը հայրենիքին նվիրած մեր հերոսներին և նրանց ընտանիքներին:
Իրե՛նք են մեզ ապրելու և արարելու պատվին արժանացնողները»: