Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն հողը, որտեղ ձեր արյունն է թափվել, թշնամուն չի մնա. պատանի երկրապահ

Այն հողը, որտեղ ձեր արյունն է թափվել, թշնամուն չի մնա. պատանի երկրապահ
Հասարակություն
15:13, 27 сентябрь 2021
ԵԿՄ տարածքում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 2020թ. 44-օրյա արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին բացվեց խաչքար։

Խաչքարի բացման արարողությանը ներկա էր նաև մի պատանի երկրապահ։ 

Նա իր ելույթի խոսքում հիշատակեց 2020թ. արցախյան պատերազմի սկիզբն ու հավելեց. «Շատերը զոհվեցին՝ անավարտ թողնելով ամեն ինչ։ Մայրեր՝ որդեկորույս, հերոսածին, որբացած զավակներ, այրիացած կանայք, Եռաբլուր... բառերն ավելորդ են, քարերն են խոսում։ Ներեք մեզ, տղերք, մենք պարտք ունենք ձեր առջև։ Մենք պարտավոր ենք արժանավայել ապրելով ապրեցնել ձեր զավակներին, մխիթարել ձեր ծնողներին, ձեր կիսատ գործն ավարտին հասցնել։ Ձեր հիշատակի առաջ կանգնեցված խաչքարի առաջ երդվում ենք՝ այն հողը, որտեղ ձեր արյունն է թափվել, թշնամուն չի մնա։ Ինչպես ասում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով»։