Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պարտվել ենք մարտի դաշտում, բայց պատերազմը չենք պարտվել, և այդ հոգեբանությամբ պետք է առաջ քայլենք. Սասուն Միքայելյան

Մենք պարտվել ենք մարտի դաշտում, բայց պատերազմը չենք պարտվել, և այդ հոգեբանությամբ պետք է առաջ քայլենք. Սասուն Միքայելյան
Հասարակություն
13:37, 27 сентябрь 2021
ԵԿՄ տարածքում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 2020թ. 44-օրյա արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին բացվող խաչքարի արարողության ժամանակ ելույթ ունեցավ նաև ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ 

 «Մեք գիտակցում էինք, որ վաղ թե ուշ 44-օրյա պատերազմը կլինի։ Ցավոք սրտի, մենք չկարողացանք դասեր քաղել մեր պատմությունից և այսօր էլ դասեր չենք քաղում՝ մեր երկրում ամեն սերունդ պատերազմ է տեսել։ Այսօր հուշարձան կոթողը դրվեց ԵԿՄ-ի դիմաց, որովհետև ԵԿՄ-ն մի դարբնոց էր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, որը կայացավ՝ ներգրավելով հայոց ազատամարտի զինվորին՝ անկախ բնավորությունից,  անկախ աշխարհաքաղաքական հայացքից, անկախ կուսակցական պատկանելությունից։ Ինչպես սպարապետն էր ասում՝ սիրո, համերաշխության, կյանքը չխնայելու հոգեբանությամբ դուրս եկանք պայքարի և հարյուր տարի հետո առաջին անգամ ծնկի բերեցինք մեր դարավոր թշնամուն, որը շատ նենգ է ու դավադիր։ Մենք պարտավոր ենք համախմբվել, պարտավոր ենք մեր բանակի կողքին կանգնել։ ԵԿՄ-ն միշտ եղել է բանակի կողքին և մինչ այսօր էլ բանակի կողքին է։ Մենք պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը չենք պարտվել, և այդ հոգեբանությամբ պետք է լցվենք ու առաջ քայլենք։ Մենք կարող է նորից պատերազմի առաջ կանգնենք, կարող է ոտնձգություն լինի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրա։ Դրա համար էլ բոլորս պետք է համախմբվենք, ոնց որ կարողացավ մեզ համախմբել Վազգեն Սարգսյանը։ Եվ այսօր մեր գերխնդիրը մեր սահմանը պահելն է... Մենք հաղթելու ենք»։