Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է հասկանանք՝ որն է խնդիրը, որ ցեղասպանական այս քաղաքականությունը շարունակական է դառնում մեր ժողովրդի հանդեպ․ Յուրի Սուվարյան

Պետք է հասկանանք՝ որն է խնդիրը, որ ցեղասպանական այս քաղաքականությունը շարունակական է դառնում մեր ժողովրդի հանդեպ․ Յուրի Սուվարյան
Հայաստան
13:21, 20 апрель 2021
«Ցեղասպանության հարցը մեզ համար փակված հարց է։ Դա մեզ համար քննարկման առարկա չէ, բայց ԱՄՆ-ն պարտավոր է այս խնդրին ամենաբարձր մակարդակով անդրադառնալ՝ դա պետք է նաև իրենց։ Իսկ եթե Բայդենը չգործածի Ցեղասպանություն բառը, պետք չի ասել, որ մենք հերթական անգամ ձախողվեցինք ու մեծ պատմություններ սարքենք։ Ովքեր ինչ անում են, անում են իրենց համար»,- ԳԱԱ-ում անցկացվող քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս, քարտուղար  Յուրի Սուվարյանն էլ ընդգծեց, որ այն ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, ավելի վատ սցենարով կրկնվեց հիմա՝ 2020-ին․ «Մենք պետք է հասկանանք, թե որն է խնդիրը, որ ցեղասպանական այս քաղաքականությունը շարունակական է դառնում մեր ժողովրդի հանդեպ, ինչպիսի դասեր պետք է քաղենք պատմությունից, որ չենք քաղում։ Անշուշտ մեր հակառակորդը շատ դաժան է»։

Ակադեմիկոսի դիտարկմամբ՝ մենք պետք է գտնենք մեր շահերը պաշտպանելու բանալին։ Ըստ նրա՝ հայերի հայրենազրկման պատճառներից մեկն այն է, որ մեր ժողովրդի քաղաքագիտական, պետական կառավարման կարևորության գիտակցման, կազմակերպվածության մակարդակի առումով զիջում ենք ոչ միայն մեր իսկ քաղաքակրթական մակարդակին, այլ նաև համաշխարհային նորմատիվներին․ «Այլապես ինչու մենք չպետք է կարողանանք ճիշտ կռահել աշխարհաքաղաքական ռիսկերը։ Թե ինչու՞ մենք չկարողացանք կանխել 2020-ի արհավիրքը, գուցե և հենց սա էր պատճառը»։