Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ ղեկավարի գլխավորությամբ քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները

ՀՀ ՊՆ ղեկավարի գլխավորությամբ  քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները
Հայաստան
21:29, 14 октябрь 2021
ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 14-ին անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից,  խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները և ներկայացրել իրականացվող աշխատանքների ընթացքը։

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել ամենասեղմ ժամկետներում։