Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամին տրամադրել էր 700 մլն դրամ․ Տեսանյութ

Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի ունեցավ վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի 23Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցում էին միջգերատեսչական խմբի անդամները՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները ոստիկանության պետի տեղակալը, ներկայացուցիչներ ազգային անվտանգության ծառայությունից և զինված ուժերից, կադաստրի կոմիտեից, անտառային կոմիտեի ղեկավարը, Սյունիքի մարզպետը և ԱԺ պատգամավորներ։ 

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Էդուրադ Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում։

Նիստի հարցերը բաժանվել են երկու խմբի՝ անվտանգային թեմաներ և այլ։

Նիստի ընթացքում հաստատված ծրագրերի նախագծանախահաշվային աշխատանքները կսկսվեն այս տարվանից։

Ծրագրերը, որոնք իրականացվելու են, կապ չունեն սուբվենցիաների հետ։ Ամբողջական ներդրումը կատարելու է ՀՀ Կառավարությունը։