Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի զարգացման ծրագրին հատկացվելու է 1 մլրդ դրամ. Սուրեն Պապիկյան

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության հերթական նիստում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշեց, որ չզեկուցվող փաթեթում հաստատվեց նաև Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկը՝ Սյունիքի մարզին տրամադրել շուրջ 1 մլրդ դրամ. «Դա Սյունիքի համայնքների կենսունակությունը վերականգնելու և առկա խնդիրները լուծելու համար է: Նախարարական կոմիտեում քննարկել ենք նպատակահարմարությունը՝ ամեն անգամ տրամադրել 200 մլն դրամ, և այս նախագծով մենք հաստատում ենք 200 մլն դրամի փոխանցումը Սյունիքի զարգացման ծրագրին»:

Նա նշեց, որ հաշվետվությունից հետո պատրաստակամություն են հայտնում տրամադրել ևս 800 մլն դրամ: