Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«100 տոկոսով հակակարկտային պաշտպանություն ի զորու է ապահովել միայն հակակարկտային ցանցապատումը»․ Լևոն Ազիզյան

«100 տոկոսով հակակարկտային պաշտպանություն ի զորու է ապահովել միայն հակակարկտային ցանցապատումը»․ Լևոն Ազիզյան
Հայաստան
13:57, 02 ноябрь 2021
2004 թվականից սկսած հանրապետությունում սկսվել են աշխատանքներ տարվել՝ գազագեներատորային հակակարկտային համակարգերի ներդրման ուղղությամբ։ Այսօր Արմենպրես լրատվական գործակալության կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը նշեց, որ հետազոտությունները պարզել են, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 100 տոկոսով հակակարկտային պաշտպանություն ի զորու է ապահովել միայն հակակարկտային ցանցապատումը։

Նա ներկայացրեց տվյալներ, որ 2021 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ հանրապետությունում գործում է 612 հակակարկտային կայանքներ, որոնցից 234-ը պետական նշանակության են, 329-ը՝ համայնքային նշանակության, 49-ը՝ ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձնանց նշանակության։

«Պետք է նշել, որ ՀՀ-ն միակ պետությունն է աշխարհում, որտեղ հակակարկտային պաշտպանության պետական աշխատանքներում օգտագործվում են գազագեներատորային հակակարկտային կայանքներ։ Դրանց ամենից մեծ խտությունը Արմավիրի մարզում է՝ 225 հատ, այնուհետև Արարատի մարզում՝ 99, Շիրակի մարզում՝ 87, Լոռիում՝ 75, Արագածոտնում 73 հատ և այլն։ Իսկ կարկտահարության դեպքերի վիճակակագրության վերլուծությունը ցույց է տվել, որ ամենահաճախ և ամենաաղետալի կարկտահարությունը դիտվում են այն մարզերում, որտեղ գտնվում է այդ կայանների ամենամեծ խտությունը», - նշեց պարոն Ազիզյանը։

Նրա խոսքով՝ մի շարք հեղինակների, ինչպես նաև, Համաշխարհային օթերևութաբանական կազմակերպության, որին անդամակցում է ՀՀ-ն, և անդամ է այդ կազմակերպության 192 երկիր, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգոծության փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում տարիներ շարունակ օգտագործվող հակակարկտային մեթոդի գազագեներատորային կայանքների կողմից կարկտաբեր ամպերի վրա կիրառվող ներգոծության  արդյունավետությունը խիստ ցածր է, իսկ առանձին հզոր կարկտային ամպերի դեպքում նույնիսկ՝ 0-ական։

«Կայանքների էֆեկտիվության ստուգման և գիտական հիմնավորման նպատակով ԱԻՆ-ը 2018 թվականին դիմել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկակակն համալսարան, որպեսզի դրա գիտական հիմնավորումը տրվի և էֆեկտիվությունը գնահատվի։ Համալսարանում ստեղծվել է 4 հոգուց բաղկակացած ներհամալսարանական հանձնախումբ՝ 4 ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսորներ, ովքեր 1 ամիս կատարել են հետազոտություններ և հանգել են այն եզրակացությունների, որ կայանքների միջոցով գրգռված ձայնային ալիքները չեն կարող որևէ էական ազդեցություն ունենալ կարկտաբեր ամպերում ընթացող պրոցեսների վրա», - նշեց պարոն Ազիզյանը, հավելելով, որ այդ ալիքների ազդեցությունը կարող է զգալի լինել մինչև 500մ բարձրության վրա, այնինչ կարկտաձևավորաման պրոցեսը ամպում տեղի է ունենում 5-6 կմ բարձրության վրա։

Ավելին, ըստ նրանց եզրակացության, օդի բարձր խոնավության դեպքում այդ ալիքները կարող են գրգռել խոնավության վերընթաց հոսանքները, ինչը կարող է վերածել անձրևաբեր ամպերը կարկտաբերների։ Ազիզյանի խոսքով, այս եզրակացությունը գրեթե կրկնում  են Մթնոլորտային աղետների ուսումնասիրությունների միջգերատեսչական խմբի, ինչպես նաև Փարիզի ազգային բարձրագույն ուսումնական հաստատության կողմից՝ դեռևս 70-80-ական թվականներին կատարված ուսումնասիրությունների եզրակացությունները։ 

Ազիզյանը նշեց, որ կարկտի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդներին ծանոթանալու և միջազգային առաջադեմ փորձի ներդրման նպատակով, Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2018 թվականին դիմել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի երևանյան գրասենյակի օժանդակությանը և նրանց կողմից վերցվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներ, որոնք ներկայացրել են վերջնական փորձագիտական հաշվետվություն, որտեղ նշվում է, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ նոր գազագեներատորային կայանքների ձեռքբերման գործընթացը չունի իրական գիտական և մասնագիտական հիմնավորում, և անհրաժեշտ է մշակել և իրագործել նեկայումս պետության կողմից օգտագործվող գազագեներատորային հակակարկտային կայանքների մասնավորեցման ծրագիր, ինչը ենթադրում է նրանց աստիճանաբար փոխանցում մասնավոր հատվածին։

«Իր հերթին, Հիդրոմեդ ծառայությունը 2018 թվականին դիմել է Համաշխարհային օթերևութաբանական կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային անդամ երկրների հիդրոմեդ ծառայություններին՝ մթնոլորտային երևութների վրա ակտիվ ներգործության վերաբերյալ իրենց երկրներում պետական մակարդակում օգտագործվող մեթոդների և դրանց էֆեկտիվության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, և արձագանք է ստացել Կիպրոսից, Չեխիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից, որոնց գերակշիռ մասում պետական մակարդակով մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն չի իրականցվում և հիմնականում շեշտը դրված է ցանցապատման և ապահովագրության համակարգերի վրա», - նշեց նա։

Պարոն Ազիզյանը  հայտնեց, որ ԱԻՆ-ում տեղի է ունեցել գիտական քննարկում այս թեմայով, և գիտաժողովին մասնակցող մասնագետները համակարծիք են եղել, որ 100 տոկոսով հակակարկտային պաշտպանություն ի զորու է ապահովել միայն հակակարկտային ցանցապատման միջոցով։

«Այսպիսով, առաջարկություն է ներկայացվել ԱԻՆ, որ անհարժեշտ է ձեռնպահ մնալ պետական միջոցների հաշվին նոր գազագեներատորային կայանքների ձեռքբերման գործընթացից և գազագեներատորային կայանքների շահագործմանն ուղղված պետական միջոցները ուղղել  կարկտապաշտպան ցանցերի զարգացմանն ու գյուղատնտեսական ապահովվածության սուբսիդավորմանը», - նշեց նա։