Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում զրո տոկոսով գյուղատնտեսական վարկ գոյություն չի ունեցել, իսկ մենք ՀՀ-ում ներդրել ենք զրո տոկոսով վարկերի ինստիտուտը․ Փաշինյան

Հայաստանում զրո տոկոսով գյուղատնտեսական վարկ գոյություն չի ունեցել, իսկ մենք ՀՀ-ում ներդրել ենք զրո տոկոսով վարկերի ինստիտուտը․ Փաշինյան
Քաղաքականություն
16:51, 07 июнь 2021
«Արմավիրի մարզում 2018թ․ ի վեր գյուղատնտեսական ոլորտում հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել․ ինտենսիվ այգիների, սառնարանային տնտեսությունների, կաթիլային ոռոգող այգիների, հակակարկտային ցանցերով պատված այգիների թվերը  կրկնապատկվել են»,- այսօր Մեծամորում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև հեղափոխությունից հետո գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումներին։ 

Փաշինյանի խոսքով շատ հաճախ իշխանությանը հարցնում են՝ ինչու՞ գյուղացիներին դիզվառելիք չեք բաժանում այլևս․ «Մենք ասում ենք՝ շատ պարզ պատճառով, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև կառավարության բաց թողած մեկ միավոր դիզվառելիքը գնում հասնում է գյուղացուն տակը մնում է ամենաշատը դրա կեսը և գյուղացին դա ծախսում է ու հաջորդ տարի նույն խնդիրների առջև է կանգնում։ Մենք ուզում ենք աջակցության ծրագիրն այնպես իրականացնենք, որ ներդրումը երկարաժամկետ նշանակություն ունենա։ Այդպիսին է օրինակ կաթիլային ոռոգման համակարգը՝ մարդը մեկ կառավարության աջակցությամբ ծախս արեց կաթիլային ոռոգման համակարգ ստեղծեց՝ այդ համակարգն առնվազն մի քանի տարի ծառայելու է իրեն։ Նույնը հակակարկտային համակարգ, սառնարանային տնտեսություն ստեղծելն են»։ 

Վարչապետի պաշտոնակատարն ընգծեց, որ հանրապետությունում զրո տոկոսով գյուղատնտեսական վարկ գոյություն չի ունեցել, իսկ գործող իշխանությունը ՀՀ-ում ներդրել է զրո տոկոսով վարկերի ինստիտուտը։ 

«Մենք խաղողագործության և կոնյակագործության ասպարեզում ենք կարևոր փոփոխություններ արել։ Հայաստանում կոնյակի սպիրտի հսկայական ծավալի ներկրում կար, ինչը խանգարում էր, որ տեղական արտադրության խաղողը մթերվի։ Մենք կոնյակի սպիրտի մթերման ծավալները 20 անգամ պակասացրել ենք։ Եվ դա ՀՀ-ում ստեղծել է 85․000 տոննա խաղողի լրացուցիչ պահանջարկ։  Նախկինում կոնյակի գործարանները ներկրում էին կոնյակ և որոշ դեպքերում դա ձևակերպում էին իբրև տեղում ստացված խաղողից կոնյակ»,- հիշատակեց Փաշինյանը։