Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից․ Նիկոլ Փաշինյանը՝ զինվորների դիակների ոչ պատշաճ պահման մասին․ Տեսանյութ

Առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից․ Նիկոլ Փաշինյանը՝ զինվորների դիակների ոչ պատշաճ պահման մասին․ Տեսանյութ
Քաղաքականություն
11:51, 03 июнь 2021
Այսօր մինչև կառավարության նիստի օրակարգին անդրադառնալը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկականի հայտնի կադրերը, և ֆունդամենտալ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանագուցյալների նկատմամբ»։

Այնուհետև նա նշեց, որ այս հարցի պատասխանը գտնելու համար նախ Առողջապահության նախարարին առաջարկեց ներկայացնել, թե ոլորտում 2018 թվականից ի վեր, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել»։

Ավանեսյանն էլ նշեց, որ մինչև 2018 թվականը ԱՆ ենթակայությամբ գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը՝ մաշված սառնարանային կարողություններով, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել։

«Ծառայությունն իրականացվել է բժշկական կազմակերպությունների կողմից ժամանակավոր տրամադրվող անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում։ Դատաբժշկական ծառայությունը Երևանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ։ 2018 թվականին ամբողջությամբ վերականգնվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով։ 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ամփոփելով, ասաց, որ այդ համակարգում 2019 թվականի բյուջեն 2018 թվականի համեմատությամբ ավելացել է 117 միլիոն դրամով, կամ 32 տոկոսով, 2020 թվականին, 2018 թվականի համեմատությամբ, ավելացել է 63 տոկոսով կամ  230 միլիոն դրամով։

«Հիմա ինչու՞ այս փոփոխությունների արդյունքում ունեցել ենք այն տեսարանը, որն ունենք, որովհետև մենք փոխում ենք  համակարգը, բայց մադուն փոխելը այդքան հեշտ գործ չէ։ Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է։ ՀՀ-ում այդպիսի համակարգ ընդհանրապես գոյություն չի ունեցել  2018 թվականից առաջ։ Եվ մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը։ Առաջին սեկվենատորը, որով արվում է ԴՆԹ հետազոտությունները, 2018 թվականի մայիսից առաջ ընդհանրապես ՀՀ-ում գոյություն չի ունեցել։ Պատերազմից առաջ այդ առաջին սարքն արդեն եղել է, երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո, երբ որ հասկանալի է դարձել, որ մենք այդ ծավալները պիտի կարողանանք ապահովել և սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ։ Այդ միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից։ Բայց, երբ որ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում առողջապահության համակարգերում՝ մենք տեսնում ենք ցույցեր, մենք տեսնում ենք բողոքներ, որ այդ մարդկանց  աշխատանքից ազատում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։    

Տեսանյութն՝ այստեղ