Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ ֆինանսավորումը 2021թ․-ին հասել է 9մլրդ, 130 մլն դրամի․ Նիկոլ Փաշինյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ ֆինանսավորումը 2021թ․-ին հասել է 9մլրդ, 130 մլն դրամի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
13:17, 14 апрель 2021
Այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև կրթական ոլորտի բարեփոխումներին։ Նա նշեց, որ Հայաստանում շարունակվում է նախակրթարանների ստեղծման լայնածավալ ծրագիրը, ինչպես նաև հավելեց, որ գտել են մի բանաձև, որի համաձայն պրոֆեսիոնալ ուսուցիչների աշխատավարձը շարունակաբար կավելանա։ 

«Ներդրվում է ուսուցիչների որակավորման հաստատման ատեստացիայի գործընթաց և այս տարվանից սկսած ատեստացիա անցած ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա»,-ասաց վարչապետն ու հավելեց, որ բոլոր այն ուսուցիչները, ովքեր իրենց որակավորումը կվերահաստատեն՝ նրանց աշխատավարձերը առաջին փուլում կբարձրանա 30-50 տոկոսով։ 

Վարչապետի խոսքով՝ հետագայում ուսուցիչները իրենց գործունեության արդյունքում հնարավորություն կունենան հավաքել կրեդիտներ՝ բարձրացնել իրենց որակավորման հավաստման մակարդակը և շարունակաբար ունենալ աշխատավարձերի բարձրացում։ 

Անդրադառնալով կրթական ոլորտի ֆինանսվարոմանը՝ վարչապետը հիշատակեց, որ այս տարի 14,5 տոկոսով ավելացվել է գիտության ֆինանսավորումը՝ 2մրդ դրամ հավելյալ միջոցներ տրամադրելով պետբյուջեից․ «2022-2025թթ․ գիտության ֆինանսավորումը աճելու է 3-5 մլրդ դրամով, և այստեղ էլ ներդրում ենք մի հակարագ, որը հնարավորություն կտա գիտաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացմանը»։ 

Նիկոլ Փաշինյանը մատնանշեց նաև, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ էլ ֆինանասավորման էական ավելացում կա՝ 2019թ․նախարարությունը 5մլրդ 575մլն դրամի ֆինանսավորում է ունեցել, իսկ 2021թ․ հասել է 9մլրդ, 130 մլն դրամի․ «Հայաստանում, այո, կա ապագա»,-եզրափակեց վարչապետը։