Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Կապան-Երևան չվերթերը կմեկնարկեն հունվարի 20-ից

Երևան-Կապան-Երևան չվերթերը կմեկնարկեն հունվարի 20-ից
Հայաստան
14:49, 11 ноябрь 2021
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է հայտ՝ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու անգամ։

Կառավարության նոյեմբերի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի ընդունմամբ որոշվեց՝ Կապանի ««Սյունիք» օդանավակայան» ՍՊ ընկերության կրած վնասների մարման նպատակով ընկերությանը հատկացնել 49,5 մլն դրամ։


Գործադիրի հիմնավորմամբ՝ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Ընկերության ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմում է 49 մլն 508 հազար դրամ, որի մեջ ներառված են ընդհանուր շահագործման ծախսերը, հարկերը, աշխատավարձերը։