Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում հայ քաղաքացիական անձի սպանության և 3 հոգու ծանր վիրավորման առթիվ Հայաստանը դեռ գանգատ չի ներկայացրել ՄԻԵԴ

Արցախում հայ քաղաքացիական անձի սպանության և 3 հոգու ծանր վիրավորման առթիվ Հայաստանը դեռ գանգատ չի ներկայացրել ՄԻԵԴ
Հայաստան
18:17, 12 ноябрь 2021
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի զինծառայողներից մեկը, ներխուժելով հայկական տարածք՝ Արցախի Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, կրակել է Արցախի «Ջրմուղ կոյուղու» աշխատակիցների վրա, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը մահացել է, իսկ ևս երեք աշխատակից ստացել են հրազենային վիրավորումներ:

Civic.am-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակից հայտնեցին, որ տեղի ունեցածի առթիվ Հայաստանը գանգատ չի ներկայացրել ՄԻԵԴ: «Եթե դիմում լինի, հայտարարությամբ կտեղեկացնենք այդ մասին»,- պատասխանեցին գրասենյակից։