Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջերմուկ քաղաքում կտեղադրվի սպարապետ Վազգեն Սարգսյանի Շուշիի արձանի կրկնօրինակը

Ջերմուկ քաղաքում կտեղադրվի  սպարապետ Վազգեն Սարգսյանի Շուշիի արձանի կրկնօրինակը
Հայաստան
17:33, 24 ноябрь 2021
Ջերմուկում կտեղադրվի  ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝  քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից /նույն նյութից/։ Այս մասին տեղեկանում ենք Jermuk City ֆեսյբուքյան էջից։ 
  
Նախաձեռնությունը  Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝  Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։