Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամբերդ»-ը դեկտեմբերի 1-ից փակ կլինի այցելուների համար

«Ամբերդ»-ը դեկտեմբերի 1-ից փակ կլինի այցելուների համար
Հայաստան
18:43, 30 ноябрь 2021
«Ամբերդ» պատմամշակութային արգելոցը դեկտեմբերի 1-ից փակ կլինի այցելուների համար։ Պատճառը եղանակային պայմաններն են։ Այս մասին տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

«Հայցում ենք մեր բոլոր այցելուների ներողությունը։ Արգելոցի վերաբացման ամսաթվի մասին ապագայում կհայտնենք»,- ասված է ծառայության պաշտոնական կայքի հրապարակման մեջ։