Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անձնական վիրավորանքները անպատասխան չեն մնա»․ Էդմոն Մարուքյանը՝ ՀՓՇ-ին

«Անձնական վիրավորանքները անպատասխան չեն մնա»․ Էդմոն Մարուքյանը՝ ՀՓՇ-ին
Հայաստան
15:46, 10 март 2021
«Այն, որ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը լինելու է առաջնային մեր երկրում, քննարկման առարկա չէ, և հետաքրքիր է, թե այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Օնիկ Գասպարյանին, բայց դեմ էին արտահերթ ընտրություններին, հիմա ինչ են ասելու: Ով դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, դեմ է նաև Զինված ուժերին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ եթե չլինեն արտահերթ ընտրություններ, երկիրը մխրճվելու է խոր ճգնաժամի մեջ:    

Մարուքյանի խոսքով՝ ԲՀԿ-ի հետ քննարկում չի եղել, բայց որևէ խոչընդոտ չկա ապագայում որևէ ուժի հետ կոնսուլտացիաներ իրականացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նրա խոսքով՝ ԼՀԿ կառավարման խորհուրդը դեռ չի որոշել՝ կառաջադրի վարչապետի թեկնածու, թե ոչ։

«Որոշ նախկին պատգամավորներ հատել են կարմիր գիծը։ Ոչ ոք չի խերվել մեզ հետ կամուրջներն այրելու գործում, թող ամեն մեկն իր չափը ճանաչի: Անձնական ամեն վիրավորանք անպատասխան չի մնա, դրանք հետևանքներ կունենան»,- նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» անդամների երեկվա ելույթներին։