Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գավառի առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ

Գավառի առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ
Հայաստան
19:45, 12 декабрь 2021
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի առանձնատներից մեկում․ ներսում քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝  16:50-ին:
Փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են Վ․ Ա․-ի (ծնված 1978 թ․) դին: Այրվել են ննջասենյակի հատակը (մոտ 8 քմ) և գույք։