Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում քննարկվել են ԲՏ ոլորտին առնչվող հարցեր

Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում քննարկվել են ԲՏ ոլորտին առնչվող հարցեր
Հայաստան
16:54, 15 декабрь 2021
Փարիզում տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: 
 
Հայկական պատվիրակության կազմում, որը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ընդգրկված էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը:  
 
Աշխատանքային խմբի քննարկումների շրջանակներում անդրադարձ է եղել թվայնացման, նորարարության և բարձր տեխնոլոգիաների բնագավառում երկու երկրների միջև փորձի փոխանակում կազմակերպելու անհրաժեշտությանը՝ սեմինարների և երկկողմ այցերի միջոցով: 
 
Նիստի ավարտին Ռոբերտ Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության վարչության արտաքին առևտրի և տնտեսական գրավչության առաքելության պատասխանատու Կլարա Մարշալի հետ և մանրամասն ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ինչպես նաև վերջինիս շարունակություն հանդիսացող «Գործարանային քաղաք» ծրագիրը: Նախարարի տեղակալն անդրադարձել է «Գործարանային քաղաք»-ում Ֆրանսիական ընկերությունների ներկայացուցչությունն ապահովելու հնարավորությանը: Կլարա Մարշալը հետաքրքրություն է ցուցաբերել տվյալ առաջարկի նկատմամբ և չի բացառել նման համագործակցությունը:
 
Հանդիպումների և քննարկումների արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել շփումը՝ քննարկված թեմաների շուրջ համագործակցությունը մեկնարկելու և զարգացնելու նպատակով: