Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա
Պաշտոնական
10:19, 08 декабрь 2021
Դեկտեմբերի 8-10 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը: Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ: