Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում պահվող գերիների հաստատված թիվը 50 է, ոչ հաստատված՝ ևս 80. իրավապաշտպան

Ադրբեջանում պահվող գերիների հաստատված թիվը 50 է, ոչ հաստատված՝ ևս 80. իրավապաշտպան
Հայաստան
12:57, 20 декабрь 2021
Այս պահին Ադրբեջանում գտնվող հայ գերիների հաստատված թիվը շուրջ 50 է, իսկ ոչ պաշտոնականացված՝ ևս 80։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ կան հաստատված գերիներ և քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ վերադարձ լինելու է։ Իրավաիաշտպանի դիտարկմամբ՝ դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակներում՝ կա՛մ ՌԴ-ն, կա՛մ ԱՄՆ-ն, կա՛մ ԵՄ-ն, այլ ազդեցիկ պետություններ իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով՝ կազմակերպում են վերադարձը։

«Տեսնում ենք, որ այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովում։ Դա էլ միգուցե տրամաբանական է, քանի որ կան ընթացող մեծ քաղաքական գործընթացներ, որտեղ ներգրավված են միջազգային դերակատարները, որի շրջանակներում լուծվում են նաև որոշ մարդասիրական խնդիրներ»,- նշեց Սահակյանը։