Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վայոց ձորի մարզպետն այցելել է Եղեգնաձորի ԲԿ

Վայոց ձորի մարզպետն այցելել է Եղեգնաձորի ԲԿ
Հայաստան
11:45, 24 декабрь 2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանն այցելել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
 
Կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանի ուղեկցությամբ մարզպետ Ա․ Գրիգորյանը շրջել է հիվանդանոցի բաժանմունքներով, ծանոթացել շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը, այցելել հիվանդներին և հետաքրքրվել նրանց առողջական վիճակով։ Բուժանձակազմի հետ զրույցի ընթացքում մարզպետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը, զեկուցվել ձեռքբերումների և հիմնախնդիրների մասին։
 
Ընդգծվել է, որ վերջին տարիներին հիվանդանոցում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են կատարվել։ Նորաբաց «Վահագն Ագլամիշյանի անվան մարզային ակնաբուժական կենտրում» մեկ տարվա ընթացքում կատարվել է արդեն 330 վիրահատություն, ամբողջովին վերանորոգվել և վերազինվել է ռադիոլոգիական բաժանմունքը, իսկ 2022 թ․ հունվարից կվերաբացվի նաև արյան փոխներարկման բաժինը։
 
Բարձր գնահատելով կենտրոնի շարունակական զարգացումը՝ մարզպետ Ա․ Գրիգորյանը նշել է, որ մարզային առողջապահությունը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվելու են բոլոր գործնական քայլերը՝ դրական դինամիկան ապահովելու և խթանելու ուղղությամբ: