Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջերմուկի համայնքապետարանում կայացավ Ջերմուկ համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը

Ջերմուկի համայնքապետարանում կայացավ Ջերմուկ  համայնքի  նորընտիր ավագանու առաջին  նիստը
Հայաստան
20:12, 17 декабрь 2021
2021թ դեկտեմբերի 17-ին Ջերմուկի համայնքապետարանում կայացավ Ջերմուկ  համայնքի  նորընտիր ավագանու առաջին  նիստը: 

Նիստին ներկա էին նաև  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, Ջերմուկի Սբ․ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Գալուստ քահանան, նաև համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչներ։

Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորելով Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանին և նորընտիր ավագանուն, մաղթեց արդյունավետ գործունեություն: