Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի գործող ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ., հետո կերկարաձգվի ևս 10 տարով. Նոր ատոմակայանի շինարարությունը կտևի 10-12 տարի. ԱԷԿ գլխավոր տնօրեն

Հայաստանի գործող ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ., հետո կերկարաձգվի ևս 10 տարով. Նոր ատոմակայանի շինարարությունը կտևի 10-12 տարի. ԱԷԿ գլխավոր տնօրեն
Հայաստան
11:55, 21 январь 2022
Հայաստանը քննարկում է հանրապետությունում Ռոսատոմի կողմից ռուսական դիզայնի ցածր հզորության ԱԷԿ-ի կառուցման հնարավորությունը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

«Փոքր կայանների հարցը քննարկվել է։ Սյունիքում նման կայանի կառուցման հավանականություն կա «GeoProMining» Հայաստան ընկերության համար»,- ասել է Մարտիրոսյանը:

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությանն է փոխանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը:

Հայաստանի ԱԷԿ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նոր ատոմակայանի մասնագետները, որը «Ռոսատոմ»-ը պատրաստվում է կառուցել Հայաստանում, կվերապատրաստվեն Ռուսաստանում:

«Ռուսաստանում, հենց Ռուսաստանում»,- ասել է Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ և երբ են վերապատրաստվելու ատոմակայանի ապագա անձնակազմը: Նշվում է, որ Հայաստանի գործող ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, որից հետո կերկարաձգվի ևս 10 տարով: Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ նոր ատոմակայանի շինարարությունը կտևի 10-12 տարի:

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսի սեփականատեր է դարձել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը պատկանում են նաև Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նա նվիրաբերել է ՀՀ կառավարությանը, իսկ կոմբինատում բաժնետոմսերը ձեռք է բերել Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության միջոցով։

«Դուբայ էքսպո-2020»-ի շրջանակներում «Ռոսատոմ»-ի և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել համագործակցության նոր ատոմային էներգաբլոկների վերազինման մասին Հայաստանի գործող ատոմակայանի փոխարեն, որը պետք է հանվի շահագործումից 2036 թվականին: Ըստ Էդուարդ Մարտիրոսյանի՝ նոր ատոմակայանը հզորությամբ չպետք է զիջի գործողին՝ 500-600 ՄՎՏ: Նա նաև չի բացառել, որ ավելի հզոր կայան կառուցելու խնդիր առաջանա՝ 2 էներգաբլոկ 1200 ՄՎՏ հզորությամբ: Դա կախված կլինի էներգիայի սպառման մակարդակից, որը կձևավորվի այդ ժամանակ, և հարևան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդլայնելու հնարավորությունից: