Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպանություն Երևանի կենտրոնում. սպանվածը ստացել է դանակի 8 հարված

Սպանություն Երևանի կենտրոնում. սպանվածը ստացել է դանակի 8 հարված
Հայաստան
13:45, 30 январь 2022
Այսօր՝ հունվարի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20–ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից  ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է  ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության  Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու  նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել է նաև  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը: Ոստիկանները տեղում պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ումրի Շ.-ն է: Ոստիկանները  հվանդանոցից պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի  գլխավորությամբ:  Օպերատիվորեն ժսմանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի  հրամանատարի տեղակալ Ալբերտ Հոհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհայտնվեն դեպքի վայրում, մինչև կժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի  Երևան քաղաքի  քննչական վարչության կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ: Պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են  արնանման հետքեր:

Տեղում քննչական բաժնի պետ Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ ու մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ  վիրավորը, ում մարնի վրա առկա է եղել դանակի մոտ  8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել է կոտրված դանակի սուր հատվածը՝ մահացել է: Փաստի առթիվ Դ. Կիրակոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Մինչ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, թե գիշերվա  1-ին սպանությունը դժվար էլ բացահայտվի, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով  իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու տեղեկացել են, որ ենթադրյալ կասկածյալը որտեղ է թաքնվում:  Սպանությունից ժամեր անց Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Գրին Փալաս» հյուրանոցային համալիրում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 30-ամյա Ա. Հարությունյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նա և սպանվածը միասին աշխատում էին ծաղկի սրահում: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական :