Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիրք հանձնելու մասին որևէ խոսք, 3-րդ փաստաթուղթ գոյություն ունենալ չի կարող․ ՊՆ փոխնախարար

Դիրք հանձնելու մասին որևէ խոսք, 3-րդ փաստաթուղթ գոյություն ունենալ չի կարող․ ՊՆ փոխնախարար
Հայաստան
14:28, 15 март 2021
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հերքում է համացանցում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող N հենակետը եւ վստահեցնում, որ որեւէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել եւ չի լինում։
«Որևէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում, այդ տեսանյութում հնչեցված խնդիրեների առնչությամբ նախապատրաստվում են նյութեր; Գլխավոր շտաբը եւ Պաշտպանության նախարարությունը ամեն ինչ անում են զինվորների վիճակը եւ պայմանները բարելավելու ուղղությամբ, սրանք ընթացիկ աշխատաքներ են, որոնք իրականացվում են ամենօրյա ռեժիմով եւ գտնվում են ամբողջ հրամանատարության եւ ՊՆ հսկողության ներքո»,-  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փոխնախարարը վստահեցրեց, որ երրորդ փաստաթղթի մասին որևէ խոսք գոյություն ունենալ չի կարող։ Նրա խոսքով՝ բանակում իհարկե կան խնդիրներ, որեւէ մեկը չի բացառում, այդ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվում են ինտենսիվ քայլեր, որպեսզի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը լինի ավելի երաշխավորված։ 
«Յուրաքանչյուր ոք ով կանի հայտարարություն, որոնք կարող են պարունակել առերեւույթ հանցագործության կամ բանակին առնչվող հարցեր, պետք է իրականացվի ուսումնասիրություն եւ դա ենթադրաբար պետք է սկսել այդ մարդու հայտարարությունից»,- հավելեց նա։