Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահեցնում եմ, որ խոսք անգամ չի կարող լինել բիոլոգիական կամ այլ զենքի մասին․ սեյսմոլոգը՝ Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերի մասին

Վստահեցնում եմ, որ խոսք անգամ չի կարող լինել բիոլոգիական կամ այլ զենքի մասին․ սեյսմոլոգը՝ Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերի մասին
Հասարակություն
12:20, 16 февраль 2021
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը հերքում է այն լուրերը, թե վերջին շրջանում Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերը բիոլոգիական զենքերի կիրառման արդյունքում են տեղի ունենում:

Մամուլի ասուլիսի ժամանակ Մարգարյանը նշեց, որ տեղի ունեցած երկրաշարժերը տեկտոնական են, ինչը պայմանավորված է Հայաստանի սեյսմոակտիվ գոտում գտնվելով:

«Տվյալ դեպքում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որը միջին ուժգնության է: Այն հարում է երևանյան խզվածքին: Վստահեցնում եմ, որ խոսք անգամ չի կարող լինել բիոլոգիական կամ այլ զենքի մասին, քանի որ դա մեզ հայտնի օջախներից է: Այն արտացոլվում է նաև սեյսմակայուն շինարարության նորմերի քարտեզում որպես վտանգի գոտի: Փարաքարի 1937 թվականի երկրաշարժը նույնպես հարում էր այդ խզվածքին: Այն, ինչ տեղի է ունեցել, լրիվ բնական երևույթ է»,- նշեց սեյսմոլոգը: