Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քամու ուժգնացում, տեղումներ․ եղանակը՝ առաջիկա օրերին

Քամու ուժգնացում, տեղումներ․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստան
13:14, 09 февраль 2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում փետրվարի 9-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 9-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Փետրվարի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

Փետրվարի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը կբարձրանա 2-4, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: