Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ժողովրդավարության ինդեքսում առաջ է անցել Վրաստանից․ The Economist

Հայաստանը ժողովրդավարության ինդեքսում առաջ է անցել Վրաստանից․ The Economist
Հայաստան
13:07, 10 февраль 2022
Հայաստանը բարելավել է իր դիրքը հանրահայտ The Economist բրիտանական լրատվականի կողմից ամենամյա հրապարակվող Ժողովրդավարության ինդեքսում։

Նշվում է, որ չնայած ժողովրդավարության գլոբալ անկմանը Հայաստանը նախորդ տարվա հետընթացից հետո կարողացել է վերականգնել դիրքերն ու շարունակել առաջ անցնելով անգամ հարևան Վրաստանից։