Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապաստարաններում հիմնականում մնացել են մեր այն հայրենակիցները, որոնք Ուկրաինայի քաղաքացի են և չեն ցանկանում լքել Ուկրաինան. Հրաչյա Հակոբյան․ տեսանյութ

«Լեհաստանի և Ռումինիայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն մեր դեսպանատան հետ, որ ՀՀ քաղաքացիները կարող են 15 օր ժամկետով առանց վիզայի մուտք գործել այդ երկիր, այնուհետև այդտեղից տեղափոխվեն երրորդ երկիր։ Վերջին անգամ երեկ եմ խոսել դեսպանի հետ, դիմումները դեռ շարունակվում են, բայց կարծես թե, այն բոլոր քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, հիմնականում արդեն տեղափոխվել են»,-այդ մասին այսօր ԱԺ-ում երկու լրատվամիջոցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ ապաստարաններում հիմնականում մնացել եմ մեր այն հայրենակիցները, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են և չեն ցանկանում լքել Ուկրաինայի տարածքը։ 

Հրաչյա Հակոբյանը՝ հայտնելով Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հաղորդած տեղեկությունը, ասաց, որ Ուկրաինայի շրջափակված քաղաքաներից կան կոնկրետ դուրս գալու ճանապարհներ, բայց այդ ճանապարհն անվտանգ չի։