Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները մեկնում են մարտական հերթապահության

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները մեկնում են մարտական հերթապահության
Հայաստան
19:33, 02 март 2022
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական վերահսկողությամբ մարտի 2-ին անցկացվել է ՌՈ՝ մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները հրահանգավորվել են խստագույնս հետևել մարտական հերթապահության կրման, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոնների պահպանմանը, լինել առավել աչալուրջ և զգոն: