Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ. ՀՀ ՊՆ

Մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ. ՀՀ ՊՆ
Հասարակություն
22:47, 12 февраль 2021
Փետրվարի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին՝ հաշվի առնելով մարտական խնդիրների բնույթն ու զինծառայողների պարտականությունները: Զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են մարտական հերթապահության կրման անվտանգության պահպանման կանոններին: