Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետևել է Ծիծեռնակաբերդի բարձունքի համայնքապատկան տարածքի մաքրման աշխատանքների ընթացքին

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Մինչ այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համայնքապատկան հատվածում լայն թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են մեկնարկել: 

Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային  նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի, ընթացքին տեղում հետևել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու համար աշխատանքներում շուրջ 160 աշխատակից է ներգրավվել: 
Ծրագրի շրջանակում տարածքից արդեն իսկ շուրջ 180 մեքենա աղբ է տեղափոխվել: