Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի․ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունց

Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի․ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունց
Հայաստան
14:37, 05 март 2022
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը  չի կարծում, որ բանակը քաղաքականացված կդառնա, եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը: Այս մասին  այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի


«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարու՞մ է իր նշանակումը Գլխավոր շտապի պետի պաշտոնում, Կամո Քոչունցը չպատասխանեց.«Լավ մնացեք, շնորհակալություն»:

Նշենք, որ այսօր` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավար կազմն այցելել էր Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին:

Վազգեն Սարգսյանն  այսօր կդառնար 63 տարեկան: