Քաղաքացիակենտրոն
լրատվություն

N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական կազմի մասնագիտական հավաքներ

N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական կազմի մասնագիտական հավաքներ
Հայաստան
20:02, 15 март 2022
Հրամանատարների պատրաստության մակարդակի բարձրացման և ղեկավարման հմտությունների կատարելագործման նպատակով մարտի 14-ից 15-ը N զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մասնագիտական հավաքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում ստուգվել են նաև սպայակազմի անհատական պատրաստության մակարդակն ու ղեկավար փաստաթղթերի իմացությունը: