Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով
Հայաստան
14:31, 24 март 2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` մարտի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, մարտի 25-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 25-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով: