Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը հուսով է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կավարտվի խաղաղության պայմանագրով. Մատվիենկո

Ռուսաստանը հուսով է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կավարտվի խաղաղության պայմանագրով. Մատվիենկո
Հայաստան
11:44, 29 март 2022
Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,- ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ։