Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաքսատուրքից ազատումը նշանակում է, որ ՀՀ կարելի է ներկրել էլեկտրամոբիլներ 32 տոկոս ցածր գնով. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության հերթական նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ էլեկտրական մեքենաներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձինք ազատվում են մաքսատուրքի վճարումից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, հավելեց. «Սա նշանակում է, որ ՀՀ էլեկտրամոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոսով ավելի էժան, քան սովորական ներքին այրման շարժիչով մեքենաների դեպքում է»:

«Հայաստանը իր համար վերցրել է 7000 մեքենայի քվոտա, բայց այս որոշմամբ բաշխում ենք 6400-ը»,- նշել էր նախարարը:

Վարչապետը նկատեց, որ այս դեպքում էլ հաշվարկը լինելու է ֆիզիկական. «Հենց 6400 մեքենայի քվոտան լրացավ, 6401-րդը արդեն պետք է մաքսատուրք վճարի: 600 մեքենան պահում ենք չնախատեսված դեպքերի համար»: 

Մանրամասն՝ տեսանյութում: