Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև հուլիսի 1-ը գյուղացիների հետ պետք է կնքվեն խաղողի մթերման պայմանագրեր՝ սուբսիդավորման վարկեր ստանալու համար. Քերոբյան

«Այս տարի ևս շարունակելու ենք սուբսիդավորել գյուղմթերքի մթերման վարկերը, սակայն այս տարի նշվում է կառավարության սուբսիդավորման չափը: Սահմանամերձ ընկերությունների համար 14 տոկոս է, իսկ ոչ սահմանամերձ ընկերությունների համար՝ 10 տոկոս»,- այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության հերթական նիստում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հավելեց, որ նորից շատ արտոնյալ վարկ է ստացվելու:

Հաջորդը, նրա խոսքով, վերաբերում է մթերման պայմանագրերի կնքման ժամկետներին և պայմանագրի օրինակելի ձևը մտցնելուն. «Միշտ խնդիրներ են լինում գյուղացիների և մթերողների միջև: Հիմա մենք ասում ենք՝  սուբսիդավորում ենք միայն այն մթերումները, որոնց դեպքում պայմանագրեր կկնքվեն որոշակի ժամկետում՝  մինչև հունիսի 1-ը բանջարաբոստանային և այլ կուլտուրաների համար, և մինչև հուլիսի 1-ը խաղողի մթերման դիմաց»: 

Նախարարը մթերողներին կոչ արեց օրինակ վերցնել Երևանի Կոնյակի գործարանից, որն ունի տասնամյա պայմանագրեր:

Մանրամասն՝ տեսանյութում: