Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլեկտրական մեքենաների ներմուծումն ազատվում է մաքսատուրքի վճարումից. Օրենքն ունի հետադարձ ուժ. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության հերթական նիստում հիշեցրեց, որ 2022թ. մարտի 17-ին ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել, ըստ որի՝ էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսասակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում է կայացվել և ամեն երկրին տրվել է որոշակի քվոտա:

«Հայաստանը իր համար վերցրել է 7000 մեքենայի քվոտա, բայց այս որոշմամբ բախշում ենք 6400-ը»,- ասաց նախարարը և հավելեց, որ այն մարդիկ, ովքեր 2022թ. հունվարից ներմուծել են այդ մեքենաները, կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարած գումարները, իսկ իրավաբանական անձանց դեպքում այս որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար, այսինքն՝ դարձյալ կա հետադարձ ուժ:

Նրա խոսքով՝ սա լավ առիթ է ավելացնելու էլեկտրական մեքենաների քանակը մեր երկրում:

Մանրամասն՝ տեսանյութում: