Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 6 անձ

Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 6 անձ
Հայաստան
16:25, 18 апрель 2022
Ապրիլի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 75-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2106»-ի 61-ամյա վարորդ Լեռնիկ Դարբինյանը մահացել է, իսկ երկու ուղևորները և «Մերսեդեսի» չորս ուղևորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: