Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ
Հայաստան
20:35, 20 апрель 2022
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։